Թերևս հասկանալի է, թե ինչու Շուշան Պետրոսյանը չկար Ռուբեն Մաթևոսյանի համերգին. Ռոբերտ Հայրապետյան
ԲԼՈԳԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Իշխանական խունտան, որի ղեկավարը մտավորականությանն ու գիտության մարդկանց տարբեր առիթներով հակաէսթետիկ որակումներ է տվել` լափամանից օգտվողներ, պարապ «կոֆե խմողներ», հերթական անգամ օգտագործեց մտավորականությանը սեփական անհրապույր փիառի համար:
Կարճ տեսագրությունից ակնհայտ է, որ սեղանի շուրջ խմբված որոշ գործիչներ անգամ ֆիզիկապես անկարող են շարժվել, ուր մնաց կարողանան դիմադրություն ցույց տալ «ընդունելությանը» կամ առհասարակ մերժեն 5000-ից ավելի երիտասարդների կյանք խլած, երկիրը պարտության տարած, Արցախի 75 տոկոսը հանձնած, թշնամու ոտքը Հայաստանի տարածք բերած իշխանիկների հրավերը:
Pantene Pro-V` երկուսը մեկում պաշտոնյան ընդամենը օգտագործեց նրանց` նախագահի պաշտոնը ժամանակավորապես իր վրա հագնելու կապակցությամբ:
Սա բոլորիս ցավն է:
Ոմանց դեպքում ակնհայտ էր, որ այնտեղ պետք է լինեն` նեղ անձնական շահադիտական նպատակներով` ընտանիքի անդամները կոնկրետ պաշտոններ են զբաղեցնում քայլիստների հետ… Սակայն մյուսների դեպքում ցավալի է:
Ամենացավալին ու ամոթալին հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ն հեղինակած Ռոբերտ Ամիրխանյանի նվաստալի ծառայամտությունն է մի անձի, ում քաղաքական թիմը հետևողական իրագործում է Ալիևի և Էրդողանի միացյալ երազանքը` ավիրելով հայոց բանակը:
Հ.Գ. Թերևս հասկանալի է, թե ինչու Շուշան Պետրոսյանը չկար Ռուբեն Մաթևոսյանի համերգին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



