Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2676 նոր դեպք. Մահացել է 29 քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2676 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 402403 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2811771 վերջին մեկ օրում` 6743 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27029 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1011-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 365662 անձ` վերջին մեկ օրում 3658 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 8145 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1567 է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



