Ռոնալդուի որդին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (լուսանկարներ)
ՍՊՈՐՏԿրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, շարունակում է հոր ուղին և պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է Daily Express-ը՝ հղում անելով Կրիշտիանու կրտսերի ընկերոջ՝ Գաբրիելի Instagram-ի էջին:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի 11-ամյա որդին, ով այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական ակադեմիայի թիմում, ստորագրել է իր կյանքում առաջին պայմանագիրը, ինչպես նաև վերցրել է հոր համարը՝ յոթը։
Ռոնալդուի ավագ որդին Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա է տեղափոխվել 2021 թվականի սեպտեմբերին։ Նրա հայրը նույն անցումը կատարեց ամռանը՝ որդուց քիչ առաջ, բայց ավագ թիմերի շարքում։
Ռոնալդուն կրտսերը խաղում է «կարմիր սատանաների» ակադեմիայում մի թիմում, որտեղ խաղացողների տարիքը չի գերազանցում 12 տարին։ Այնտեղ խաղում է նաև Կայ Ռունին՝ Անգլիայի հավաքականի նախկին ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի որդին։