Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՓԵՏՐՎԱՐԻ). Որոշվել է հրապարակը դարձնել շարժման շտաբ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Դարվինի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազատ ամուսնության օր, Մյանմա՝ Միասնության օր, Վենեսուելա՝ Երիտասարդության օր, Տաջիկստան՝ Դուշանբեի մասսայական անկարգությունների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1286 -վախճանվել է Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցին։

1741 - վախճանվել է Կ. Պոլսո հայոց պատրիարք Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցին։

1908 - վախճանվել է գրող Արփիար Արփիարյանը։

1909- ծնվել է հայագետ, բանագետ Արամ Ղանալանյանը։

1921- Վրաստանի խորհրդայնացման ժամանակ բոլ շևիկյան ապստամբություն է սկսվել Վրաստանի ձեռքում գտնվող Լոռիում, որի ընթացքում հաջողվել է որոշակիորեն զինաթափել և դուրս մղել վրացական բանակը։

1935- ծնվել է գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։

1941 - ծնվել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը։

1962 - ծնվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շրի-Լանկայի հետ։

1992 - վախճանվել է գրաֆիկ, մանկավարժ Միհրան Սոսոյանը։

1994 - Ղարաբաղյան պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար, որի արդյունքում հայերը ամբողջական վերահսկողություն են սահմանել ամբողջ Քելբաջարի շրջանում։

1999- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելիզի հետ։

2004-Հայաստանի զինված ուժերի մեկ դասակ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար մեկնել է Կոսովո: Սա եղել է Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը:

2008-ՀՀԿ գործադիր մարմնի նիստում միաձայն որոշվել է ՀՀԿ-ի կանոնադրության խախտման և կուսակցության համագումարի որոշումը չկատարելու կապակցությամբ Սասուն Միքայել յանին հեռացնել ՀՀԿ-ի շարքերից: -վախճանվել է գրականագետ, չարենցագետ Արփենիկ Չարենցը:

2009-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ հերթական համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ:

2012- հանրապետության 9 մարզերում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2016- ԱԱԾ-ի տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը։

2019-Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:

2021-«Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակում անցկացրել է հանրահավաք, որտեղ որոշվել է հրապարակը դարձնել շարժման շտաբ:

ԱՇԽԱՐՀ

881 -Հռոմի պապ Հովհան 8-րդի կողմից Կարլ 3-րդ Հաստլիկը ստացել է Արևմուտքի կայսրի թագը։

1429- Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ են տոնել ֆրանսիացիների նկատմամբ: - Վոկուլ յեր քաղաքի կապիտան Ռոբերտ դե Բոդրիկուրուին է դիմել Դոմրեմի գյուղի մի 17-ամյա աղջիկ՝ ասելով, որ ինքն է դադարեցնելու Օռլեանի պաշարումը, Դոֆինին դարձնելու թագավոր, դուրս քշելու զավթիչներին թագավորությունից։ Սկսվել է Ժաննա դը Արկի հաղթարշավը։

1502 -Կաստիլիայից քշվել են քրիստոնեություն չընդունած մավրերը։

1541 -Չիլիի առաջին նահանգապետ Պեդրո դը Վալդիվիան և իսպանացի կոնկիստոդորները հիմնադրել են Սանտյագո-դե-Չիլի քաղաքը։

1538- վախճանվել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Ալթդորֆերը։

1593 - Իմջինյան պատերազմի ընթացքում Քվոն Յուլայի 3 000-անոց կորեական բանակը Խենջու ամրոցի համար մղված ճակատամարտում ջախջախել է ճապոնական 30 000-անոց բանակը։

1804 - վախճանվել է գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը։

1809- ծնվել է անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինը:

1809- ծնվել է Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը։ 1818 - Չիլին հռչակել է իր անկախությունը։

1832 - Էկվադորը գրավել է Գալապագոսյան կղզիները։

1865 -Դմիտրի Մենդելեևը պաշտպանել է իր «Սպիրտի՝ ջրի հետ միացման մասին» դիսերտացիան, որը շատերը համարում են ռուսական օղու բաղադրության ստեղծման հիմքը։

1896 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ամբրուազ Թոման։

1898 -տեղի է ունեցել առաջին ավտովթարը, որի ժամանակ գրացվել է զոհ՝ Հենրի Լինդֆիլդը մահացել է իր ավտոմեքենայի վթարի արդյունքում։

1899- Գերմանական Կայսրությունը Իսպանիայից գնել է Կարոլինյան և Մարիանյան կղզիները:

1908-Անգլիայում ընդունվել է օրենք, ըստ որի, տուգանվում է յուրաքանչյուր անձ, որը թույլատրել է երեխային ծխել։

1912- Չինաստանում ավարտվել է Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվել է Ցին դինաստիան:

1941-առաջին անգամ պենիցիլինը հաջողությամբ օգտագործվել է հիվանդի բուժման համար։

1950- ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միությունը:

1961- ԽՍՀՄ-ից տիեզերք է ուղարկվել «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն է:

1994-կայացել է 17-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։

2017 -վախճանվել է ամերիկյան ջազային երաժիշտ և երգիչ Էլ Ջերրոն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան