Շենգավիթի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 60 տարեկան տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում փետրվար 11-ին, ժամը 18.35-ին, հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի 22-ամյա մի բնակիչ։ Նա ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



