Բժշկական դիմակով մտել է դեղատուն ու դրամարկղից 70.000 դրամ վերցնելով՝ հեռացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 6-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ ժամը 17.15-ի սահմաններում Գյումրու Խորենացու փողոցի դեղատուն է մտել բժշկական դիմակով մի քաղաքացի, բռնել է իր ձեռքից, մոտեցրել դրամարկղին և այնտեղից վերցնելով 70.000 դրամ՝ հեռացել է:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին Գյումրի քաղաքի Սարգսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 6-ին կողոպուտը կատարել է ինքը:
Երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



