Կարեն Շահնազարովը դատի է տվել դստերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս ռեժիսոր եւ «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը Մոսկվայում գտնվող բնակարանի պատճառով դատի է տվել իր դստերը, հաղորդում է Teleram-յան Mash ալիքը:
Ալիքի տվյալներով՝ խոսքը 86 քառակուսի մետրանոց բնակարանի մասին է։ Ռեժիսորը դիմել է դատարան, քանի որ նա է վճարել բնակտարածքի հարկերը եւ կոմունալ ծախսերը։
Նշվում է, որ 36-ամյա Աննա Շահնազարովան մեծացել է ԱՄՆ-ում եւ մինչեւ 2000-ական թվականների վերջ հորը չի տեսել: Այժմ նա ապրում է Մոսկվայում։
Աննան ծնվել է Շահնազարովի երկրորդ ամուսնության ընթացքում։ Նրա մայրը՝ Ելենա Սետունսկայան, 1989թ. - ին հեռացել է երկրից։ Բացի Աննայից, ռեժիսորն ունի եւս երկու երեխա երրորդ ամուսնությունից՝ Իվանը եւ Վասիլին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



