Երևանի Էրեբունի վարչական շրջանում այրվում է շենքի տանիք. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 12-ին, ժամը 15:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում, այրվում է շենքի տանիք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցում գտնվող կիսակառույց տան տանիքում (մոտ 70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։31-ին, մարվել՝ 15։38-ին։ Մասամբ այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 30 քմ)։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



