«Ես՝ արտիստ եմ, կանգնած հոսանքին հակառակ». Նազենի Հովհաննիսյան
ԼԱՅՖԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կիսվել 2018 թվականի ապրիլին իր գրած չափածո ստեղծագործությունով:
«Ես կանգնած եմ խաչմերուկում. սիրո, ատելության, ձեռքբերումների և կորստի։
Ես՝ արտիստս։
Վերև եմ պահում գլուխս, որ սառը ու սթափ մնա։
Քամիները խառնում են մազերս, հույզերս, բայց ոչ մտքերս։
Ես՝ Խաչմերուկում։ Միայն ես եմ ու իմ որոշումը՝ որ՞ ուղին ընտրել։ Սթափության գինը դառն է։
Միայն ՆԱ, նորին մեծություն ժամանակը ցույց կտա իմ ուղին։ Վերինի աչքով մեր մժեղային ճիշտն ու սխալը ծիծաղելի են։ Ժամանակը մաղ է, բոլորիս կմաղի։
Իսկ մնացածը... մատների միջով սահող ավազի պես անցողիկ է ու անմնա։
Ես՝ արտիստ եմ, կանգնած հոսանքին հակառակ
Հենման կետս՝ Տիեզերքը»,- գրել է նա և հավելել. «2018 ապրիլ - ին իմ գրածն է»:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



