Ի վերջո, մեզ անվտանգություն է պետք, որը ձեր քարոզչական ռոլիկները չեն ապահովում. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հյուսիս-հարավ նախագծի Սիսիան-Քաջարան և Կապան-Ճակատեն նոր ճանապարհի մասին իշխանության քարոզչամեքենայի պատրաստած տեսանյութերն եմ նայում։
2 ռեպորտաժի գլխավոր ասելիքն է, որ սրանք ավելի լավ, որակյալ, կարճ ճանապարհներ են, քան նախորդները և անվտանգության սպառնալիքների մասով հուսալի են։
Այսինքն՝ ոչինչ որ Գորիս-Կապան-Քաջարան (Շուռնուխով) և Կապան-Ճակատեն ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել, ինչի հետևանքով հայկական մեքենաների շարժն այդ հատվածներով այլևս չի իրականացվում։
Իշխանության ուղերձն այն է, թե թքած ադրբեջական ագրեսիայի վրա, խնդիրը ճանապարհն է՝ նորը կկառուցենք։
Սրանց ոչ մի ձև չի լինում բացատրել, որ այդ ճանապարհները, ամբողջ տարի ձյան շերտով պատված սարերը, անանցանելի ձորերն ու լեռները մեր հայրենիքի մի հատվածն են։
Մեզ նոր ճանապարհ պետք չի, մեզ սերունդներից փոխանցված հայրենիքը, մեր ինքնասիրության և արժանապատվության վերականգնում է պետք։
Ի վերջո, մեզ անվտանգություն է պետք, որը ձեր քարոզչական ռոլիկները չեն ապահովում։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



