Շտայնմայերը վերընտրվել Է Գերմանիայի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Դաշնային ժողովը կիրակի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի նախագահ է վերընտրել երկրորդ հնգամյա ժամկետով, հայտարարել Է Բունդեսթագի խոսնակ Բերբել Բասը, որը նախագահել է Դաշնային ժողովում: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շտայնմայերի վերընտրությունը սպասելի էր. նրա թեկնածությանն աջակցել են ինչպես իշխող կոալիցիայի կուսակցությունները, այնպես էլ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքը: Փոքր կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին, սակայն դրանց ընտրվելու շանսերը լուրջ չեն համարվել։
Շտայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտի 19-ից, երբ նա փոխարինել է Յոահիմ Գաուկին։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



