Հռոմի Պապը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին լռության մեջ աղոթել հանուն խաղաղության Ուկրաինայում՝ կոչ անելով քաղաքական գործիչներին ձեռնարկել բոլոր ջանքերը խաղաղության հասնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Շատ մտահոգիչ են լուրերը, որոնք ստացվում են Ուկրաինայից: Ես հավատում եմ Կույս Մարիամի հովանավորչությանն ու կոչ եմ անում պատասխանատու քաղաքական գործիչներին ցանկացած ջանք գործադրել հանուն խաղաղության»,-հայտարարել է հոգեւորականը Վատիկանում ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ:
Այնուհետեւ Հռոմի Պապն առաջարկել է ժամանակ հատկացնել աղոթքի համար ու լռության մեջ շուրջ մեկ րոպե անցկացրել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



