Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մի՛ փորձեք, թացն ու չորը իրար խառնելով, մրոտել մեր Եկեղեցին. արքեպիսկոպոս Սերովպե Իսախանյան

ԲԼՈԳ

Արքեպիսկոպոս Սերովպե Իսախանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այսօր աչքիս ընկավ, որ մի նորելուկ բողոքական քարոզիչ այս օրերին կրկին զառանցել է Տեառնընդառաջի, հայկական Տերնտեսի, տերնտեսի խարույկի մասին եւ սկսել անեծք ու լուտանք թափել մեր ժողովրդի գլխին, կրակն ու խարույկը անեծք համարել, մեր գլխին եկած երկրաշարժն անգամ այդ կրակի պատճառով Աստծո պատիժը համարել եւ այլն։

Երբեմն դժվար է, շատ դժվար է, համբերել, որպեսզի չասես՝ այ չորքոտանի, Հայ Եկեղեցին ու նրա հետեւորդ հայ մարդը կրակին չեն հավատում, չեն երկրպագում, կրակին Աստված չեն համարում։ Քանի՞ անգամ կարելի է սա կրկնել, որ ձեր քառակուսի գլուխները հասկանան սա։ Բավ է, պղտոր ջրում ձուկ որսաք։ Ամոթ ու աբուռ ունեցեք։ Մի՛ խաբեք ժողովրդին։ Մի՛ դարձրեք նրան անգույն ու անդեմ։ Մի՛ փորձեք կտրել նրանց իրենց արմատներից ու ավանդություններից։
 
Մի՛ փորձեք թացն ու չորը իրար խառնելով մրոտել մեր Եկեղեցին։ Հայ Եկեղեցին իր էությամբ ու բովանդակությամբ լիությամբ քրիստոնեական է, իր ուսմունքն ու վարդապետությունը հիմնված են Սուրբ Գրքի` Աստվածաշունչ Սուրբ Մատյանի հաստատուն հիմքի վրա:
Բայց մեր Եկեղեցին նաեւ ժողովրդի ծոցից ելած ու ժողովրդի մեջ գործած ու ծառայած Եկեղեցի է եւ իր մեջ պահել ու խնամել է նաեւ շատ ու շատ ազգային սովորություններ ու ավանդություններ:
 
Եւ լա՛վ է արել, շա՛տ լավ է արել։ (Այս տողը բոլոր նրանց համար, ովքեր քննադատում են Հայ Եկեղեցու սովորություններն ու ավանդութիւնները, որոնք նախաքրիստոնեական ծագում ունեն)։ Ինչու պիտի չպահեր, չէ որ այդ ավանդությունները մեր գույնն են ու համը, մեր ինքնությունը, մեր արմատն ու հիշողությունը: Մեր պատմությունն են, որը հստակ է, որ չի սկսել քրիստոնեությամբ: Քրիստոնեա դառնալով հայը չի դադարել հայ լինելուց, նախաքրիստոնեական պատմություն ու ինքնություն ունենալուց, չի ուրացել ինքն իրեն:
 
Մենք հին ժողովուրդ ենք, մինչեւ արարչագործության նախաժամանակները հասնող խորը արմատներ ունենք: Եւ այո´, մենք կայինք նաեւ քրիստոնեությունից առաջ եւ հպարտանում ենք դեպի հազարամյակների խորքը գնացող մեր պատմությամբ, «հին-հին դարերից» եկող մեր մշակույթով, ավանդությամբ ու սովորություններով: Ցավոք, դրանցից շատ-շատերը մոռացվել են, վերացել են։ Մի քանի փոքրիկ պատառիկ, փառք Աստուծո, մեր եկեղեցին պահել ու սերունդներին է փոխանցել եւ այսօր էլ փոխանցում է հաջորդ սերունդներին։ Ի՞նչ եք պարազիտի նման փորձում սեւացնել դրանք։ Դրանք ոչ թե անեծք են, այլ օրհնություն, որքան էլ դուք հակառակը բարբաջեք։ Մաղթում եմ, որ ազգաբույր սովորություններն ու ավանդությունները միշտ վառ մնան մեր ժողովրդի զավակների մեջ եւ փոխանցվեն սերնդե-սերունդ»:
Չեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ