Հյուսիսային Կարոլինայում ինքնաթիռն ընկել է ջուրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնքնաթիռը, որում 7 մարդ կար, ամերկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ ընկել է ջուրը, փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում, տեղեկացնում է տեղի WCTI-TV հեռուստաալիքը։
Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, կիրակի ցերեկը ինքնաթիռն ընկել է Քարթերետ օկրուգի ափից արեւելք՝ 4 մղոն (մոտ 6,5 կիլոմետր) հեռավորությամբ։ Պաշտոնյաների կարծիքով՝ օդանավում չորս դեռահաս եւ երեք մեծահասակ (ներառյալ օդաչուն) են եղել։
Առափնյա պահպանությունից տեղեկացրել են, որ ինքնաթիռը թռչում էր տատանվելով եւ անհետացել է ռադարի էկրանից։ Որոնումներին մասնակցում են առափնյա պահպանության երկու նավակ, մոտորանավակ, ինչպես նաեւ ուղղաթիռ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



