Մխիթարյանը մոտ է «Բորուսիա»-ի հետ պայմանագիրը երակարաձգելուն. Bild
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Դորտմունդի«Բորուսիա»-ի հետ պայմանագիրը երակարաձգելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Bild-ը:
Համաձայն աղբյուրի՝ ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը բանակցություններ է վարում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ: Նշվում է, որ ի սկզբանե կողմերի մոտ տարակարծություններ չկան նոր պայմանագրի պայմանների շուրջ:
Մխիթարյանը նախորդ ձմռանը և ամռանը կասկածում էր` արժե արդյոք երկարաձգել պայմանագիրը: Սակայն նա մնաց ակումբում, և դրանում ոչ քիչ ավանդ ունի թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով ակումբը գլխավորեց ընթացիկ մրցաշրջանի սկզբում: Տուխելը վստահություն հայտնեց Մխիթարյանին, ինչը հոգեբանական տեսանկյունից կարևոր էր ֆուտբոլիստի համար:
Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիական գրանդ «ՊՍԺ»-ն՝ հայազգի կիսապաշատպանին առաջարկելով տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ: