Ավարտեք ծաղրածությունը․ Կադիրովը՝ Զելենսկուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր «Telegram»-ի ալիքով դիմել է Ուկրաինայի բնակիչներին և նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Պարոն Զելենսկի, ծաղրածության ժամանակն ավարտվել է: Եկել է սեփական ժողովրդի հանդեպ պարտքը կատարելու ժամը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար»,- գրել է նա՝ նշելով, որ այսօր, «ավելի քան երբևէ», անհրաժեշտ է կատարել մինսկյան պայմանավորվածությունները։
Նա նաև հիշեցրել է, որ ո՛չ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՛չ էլ իրենք՝ ռուսները, չեն ցանկանում, որ հակամարտությունը սրվի։
«Դուք՝ որպես սահմանադրության և ձեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխավոր, պարզապես պարտավոր եք անել ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է նա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



