Մտադիր են ստեղծել նոր 150 հազարանոց բանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թալիբան» շարժումը մտադիր է ստեղծել նոր՝ 150 հազարանոց բանակ։ Այս մասին հայտնում է Bakhtar լրատվական գործկալությունը, վկայակոչելով թալիբական կառավարության պաշտպանական գերատեսչության խոսնակին։ Նոր բանակի ձեւավորման համար կներգրավվեն բոլոր նրանք, ովքեր ունեն ռազմական փորձ եւ նախկին վարչակարգի օրոք նույնիսկ գտնվել են զինվորական ծառայության մեջ։ Թալիբ պատասխանատուները կարծում են, որ նոր բանակ ստեղծելու համար կպահանջվեն շատ պրոֆեսիոնալ կադրեր եւ իրենք հիմա այդ հարցն են փորձում լուծել։ Միաժամանակ, նրանք՝ իրենց զինտեխնիկա եւ սպառազինություններ տրամադրելու հարցով, բանակցում են մի շարք հարեւան երկրների հետ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



