4 օր առաջ վթարի հետևանքով հոսպիտալացված ուղևորուհին հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Մերսեդեսի» ուղևորը մահացել էր, իսկ վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել հիվանդանոց:
Երեկ՝ փետրվարի 14-ին, ժամը 11.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 65-ամյա Անահիտ Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



