Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է. Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



