Արտաշատի ծննդատանը ‹‹փոքրիկ հսկա›› է լույս աշխարհ եկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատի ԲԿ-ից հայտնում են․
«Oրը սկսում ենք բարի լուրով։
Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը ‹‹փոքրիկ հսկա›› է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ: Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:
Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկ Հուսիկի լույս աշխարհ գալու առթիվ՝ մաղթելով նրան և մոլորակի բոլոր մանուկներին խաղաղ ու կապույտ երկինք, երջանիկ և ուրախ մանկություն»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



