Իջևանի ԲԿ-ում հեռացվել է արգանդի՝ 10.2 կգ-անոց գիգանտ միոմա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻջևանի ԲԿ-ում հեռացվել է արգանդի՝ 10.2 կգ-անոց գիգանտ միոմա: 50-ամյա կինը դիմել է ուլտրաձայնային հետազոտության որովայնի չափերի մեծացման գանգատով: Սոնոգրաֆիստի կողմից ախտորոշվել է գիգանտ միոմա և ուղեգրվել է Իջևանի ԲԿ: Քննարկվել են վիրահատության բոլոր ռիսկերը, պատրաստվել է դոնորային արյուն, որոշվել է կատարել վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա հավելումներով:
Տնօրեն Է.Գրիգորյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Ռ.Գրիգորյանի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հ.Ներսիսյանի և վիրահատարանի մեծ թիմի օգնությամբ հաջողությամբ կատարվել է պլանավորած վիրահատությունը: Վիրահատությունը անցել է բարեհաջող: Հիվանդը դուրս է գրվում ապաքինված:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



