Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

2021 թվականին հայկական անձնագրերով ուղևորահոսքը բացասական է եղել 73 հազարով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2021 թվականի արտագաղթի վիճակագրությունն է հրապարակվել։ Տարբեր մեկնաբանություններ կան, ընդհուպ, որ 2021-ին Հայաստանից անվերադարձ մեկնել է 73 հազար քաղաքացի։

Այս թեմայի մասին զրուցել ենք ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։

Անդրադառնալով վիճակագրությանը` ժողովրդագրագետն ասաց. « 2021 թվականին Հայաստանի Հանրապետության միգրացիոն սալդոն բացասական է եղել 4200 մարդով, այլ ոչ թե 43 874-ով, որը ցույց է տալիս տարվա կտրվածքով Հայաստան ժամանած և մեկնած ուղևորահոսքի տարբերությունը, որը չի կարող հանդիսանալ որպես միգրացիոն մնացորդ։ Պետք է հասկանալ, թե որ թիվն ինչ է նշանակում։ Այդ 4200-ը միգրացիոն սալդոն է, իսկ միգրացիոն սալդոն այն է, որ Վիճակագրական կոմիտեն հաշվարկում է, թե գրանցումից քանի հոգի է դուրս եկել, քանի հոգի է գրանցվել, դրանց տարբերությունն է։ Անցկացվում է տնային տնտեսությունների հատուկ հետազոտություն, դրա հիման վրա որոշվում է՝ մենք ունեցել ենք բնակչության ներհոսք, թե՞ արտահոսք։ 2020 թվականին առաջին անգամ միգրացիոն սալդոն Հայաստանում դրական էր եղել 3400-ով։ Բայց, բնականաբար, հասկանալի էր դրա պատճառը՝ կովիդով պայմանավորված՝ ճանապարհները պարզապես փակ էին։ Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ ստիպված էին ՌԴ-ից վերադառնալ Հայաստան։ Նրանք ՌԴ-ում երկարաժամկետ միգրանտ էին համարվում, բայց այնտեղ սահմանափակումներով պայմանավորված՝ բավական դժվար վիճակում էին հայտնվել և ստիպված էին վերադառնալ։ Եվ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մենք բավական մեծ ներհոսք էինք ունեցել։ Կոնկրետ հայկական անձնագրերով ներհոսքը 42 հազար էր կազմել, այսինքն՝ այդքանով դրական էր եղել: Եվ հայկական անձնագրերով ներհոսքն ավելի մեծ էր, քան ընդհանուր ուղևորահոսքը։ Դա նշանակում է, որ մեր հայրենակիցներն էին հիմնականում վերադարձել։ 2021 թվականին, այո, հայկական անձնագրերով ուղևորահոսքը բացասական է եղել 73 հազարով։ Ընդհանուր ուղևորահոսքը 43 874-ով է բացասական եղել։ Սա նշանակում է, որ հենց բացվեցին ճանապարհները, մեր այն հայրենակիցները, ովքեր վերադարձել էին 2020 թվականին, նրանք կրկին մեկնել են աշխատելու, իրենց բիզնեսը վարելու։ Այսինքն՝ կա առանձին վիճակագրություն ՀՀ անձնագրերով սահմանահատումների մասին, հիմա ՀՀ անձնագրերով մեկնման թիվը մեծ է եղել, քանի որ, կրկնում եմ, մարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի։

Ընդ որում, այդ 73 հազարի թվում կարող են լինել մարդիկ, ովքեր մի քանի անգամ գնում-գալիս են, այսինքն՝ դա միանշանակ թիվ չէ, դա անընդհատ փոփոխվող թիվ է։ Տարին փակվում է դեկտեմբերի 31-ին, բայց կարող է հունվարի 1-ին այդ 73 հազարը, օրինակ, դառնա 50 հազար։ Մարդիկ կան՝ վերադառնում են հենց հունվարին, որովհետև ավիատոմսերն ավելի էժան են լինում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել