Հնդկաստանում 13 կին է մահացել հարսանեկան արարողության ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի հյուսիսում հարսանեկան արարողությունն ավարտվել է առնվազն 13 կանանց ու աղջիկների մահով, հայտնում է The Indian Express-ը։ Նրանք ջրհորի մեջ են ընկել։
Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ի երեկոյան՝ Ուտար Պրադեշ նահանգի Կուշինագար շրջանում։ Հալդիի արարողության մասնակիցները հավաքվել են ջրհորի մոտ, և նրանցից շատերը նստել են փոսը ծածկող փայտե ծածկույթի վրա։ Այն չի դիմացել ծանրությանը և փլվել է, իսկ կանայք ցած են ընկել։
Մինչ բժիշկների ժամանելը՝ 11 մարդ մահացել է, ևս երկու կին մահացել է վիրահատության ժամանակ։ Երեք տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կատարվածն անվանել է «սրտաճմլիկ միջադեպ»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



