Լեհաստանը մտադիր է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանը մտադիր է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, ZET ռադիոկայանի եթերում հայտարարել է ազգային պաշտպանության փոխնախարար Վոյցեխ Սկուրկևիչը։
«Մենք պատ չենք կառուցում լեհ-ռուսական սահմանին, մենք միայն պլանավորում ենք»,- ասել է նա։
Լեհաստանը սահմանակից է Ռուսաստանի Կալինինգրադի մարզին, ցամաքային հատվածի երկարությունը 203,3 կիլոմետր է։
Վարշավան, միգրացիոն ճգնաժամի ֆոնին, հունվարին սկսեց պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Կառուցվող պարիսպը կունենա 186 կիլոմետր երկարություն և հինգ մետր բարձրություն։ Ծրագրի արժեքը կկազմի մոտ 400 միլիոն դոլար: Պարիսպը հագեցած կլինի գիշերային տեսողության տեսախցիկներով, շարժման սենսորներով։ Շինարարության ավարտը նախատեսված է 2022 թվականի հունիսի վերջին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



