Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այդ հանձնաժողովը պետք է արձանագրի բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է ձևավորվել՝ իշխանության նախաձեռնությամբ։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել այս գործընթացից և ի՞նչ հարցեր պետք է քննության առարկա դառնան` քաղաքագետն ասաց. «Իհարկե, նման ուսումնասիրություններն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունեն։ Այդ հանձնաժողովը պետք է արձանագրի բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք նախորդել են պատերազմին, եղել են պատերազմի ժամանակ և հրադադար հաստատելու պահին։ Այսինքն, այդ ամբողջ ընթացքի վերաբերյալ պետք է փաստեր հավաքագրվեն, որոնք հնարավորություն կտան գնահատական տալ՝ արդյոք ՀՀ վարչապետն իր լիրազորությունների ու հնարավորությունների շրջանակներում արել է ամենը՝ պատերազմից խուսափելու համար։ Մենք հիմա Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ այդ երկիրն օգտագործում է բոլոր միջազգային մեխանիզմները, որպեսզի խուսափի ռազմական գործողությունների վերսկսումից։ Դա, այսպես կոչված, Վիեննայի մեխանիզմն է, որ 48 ժամվա ընթացքում պարզաբանման պահանջ է ենթադրում այն կողմից, ում գործողությունները վտանգ են պարունակում խաղաղության համար, դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցի քննարկումն է և այլն։ Այսինքն, այդ միջազգային գործիքակազմը Հայաստանի վարչապետն օգտագործե՞լ է, թե չի օգտագործել։ Գիտենք, որ չի օգտագործել, ի՞նչ պատճառով չի օգտագործել։ Եթե չի օգտագործել, ի՞նչ այլ գործողություններ է արել պատերազմից խուսափելու համար, ի՞նչ միջոցներ է կիրառել և այլն։ Այդ մասով հնարավորություն կլինի գնահատել վարչապետի՝ մինչև պատերազմն իրականացրած գործողությունները։

Երկրորդ փուլն արդեն պատերազմի փուլն է, կարևոր հարցը, որին պետք է պատասխանի այդ փաստահավաք խումբը, օրինակ, Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակներում ի՞նչ արեց, ի՞նչ չարեց, ինչո՞ւ տեղի չունեցավ Արցախի Հանրապետության ճանաչումը։ Եթե դա չեղավ, ապա ի՞նչ էին ակնկալում, այսինքն՝ ո՞րն էր դրա այլընտրանքային քաղաքականությունը, հույսներն ինչի՞ վրա էր, որ շարունակվելո՞ւ էին բանակցությունները։

Օրինակ՝ Ռուսաստանն այսօր արդեն բերել է Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները ճանաչելու օրինագիծ։ Այսինքն, Մինսկի ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ բանակցությունները մտել են փակուղի, Ռուսաստանի ողջամիտ քայլն է ճանաչել այդ հանրապետությունները, քանի որ Ուկրաինան հրաժարվում է Մինսկի պայմանավորվածությունները կատարել և Դոնբասի հատուկ կարգավիճակը ճանաչել։ Պետք է գնահատական տրվի Հայաստանի վարքագծին այդ առումով։ Արցախի պատերազմի վերսկսման պահից ինչո՞ւ Հայաստանը չիրականացրեց Արցախի ճանաչման գործողությունը։ Հարց՝ Հայաստանի Հանրապետության համար Արցախը դիտվել է որպես վիճելի տարա՞ծք, որպես սեփական տարա՞ծք, ի՞նչ է դիտվել։ Այսօրվա կառավարության դիրքորոշումից հետևում է, որ Ազգային ժողովը պետք է որոշում կայացներ հայկական զինված ուժերի կիրառման համար, որովհետև ՀՀ տարածքից դուրս զինված ուժերը կիրառելու համար ենթադրում է ԱԺ որոշումը։ Մյուս հարցը՝ պատերազմ հայտարարե՞լ, թե չհայտարարել Ադրբեջանին, որը նույնպես ԱԺ քննարկման հարց էր։ Ինչպե՞ս էր Ազգային ժողովը խորհրդարանական երկրում, ինչպես իրենք են համարում, արձագանքում այդ իրավիճակին։ Հայաստանը մասնակցե՞լ է պատերազմին, չի՞ մասնակցել պատերազմին, առ այսօր այդ հարցերը մնում են բաց։ Եթե ընտրվել է այս վարքագիծը, ապա ինչո՞վ է դա հիմնավորված, ո՞վ է այդ քաղաքականության պատասխանատուն։ Հարցերի մյուս խումբն արդեն վերաբերում է ռազմական ղեկավարությանը՝ ի սկզբանե ի՞նչ պլան ուներ ռազմական ղեկավարությունը պատերազմի վերաբերյալ, այսինքն՝ ո՞րն էր հայկական ուժերի ռազմական գործողությունների պլանն Ադրբեջանի հարձակման դեպքում։ Զորամասերն ինչքա՞ն ռեսուրս պետք է կուտակեին, կատարվե՞լ է դա, թե չի կատարվել։ Եթե ոչ՝ ո՞ւմ մեղքով չի կատարվել։ Հայտնի է այն դիսկուրսը, որ մեր զորամասերը, որոնք խաղաղ պայմաններում կրճատված կազմով էին գործում, ենթադրվում էր, որ պատերազմի դեպքում 48 ժամվա ընթացքում պետք է համալրեին, ինչո՞ւ դա չեղավ, որքանո՞վ դա կատարվեց։ Որքանո՞վ էին մարտունակ ռազմական գործողություններին մասնակից մեր զորամասերը, իրենց մարտական կարողությունների որ մասն են ի վիճակի եղել ներդնել գործին, որը մասը՝ ոչ։ Եվ, իհարկե, անվտանգության հարցերը պետք է քննարկվեն, որովհետև գիտենք՝ պատերազմից առաջ Ֆրանսիան ներկայացրեց 21 հոգուց բաղկացած ցուցակ՝ Հայաստանում հօգուտ թշնամու աշխատող լրտեսական ցանցի վերաբերյալ։ Կարծես թե այդ մարդկանց, թեկուզ ուշ, բայց պատասխանատվության են բերում։ Ինչպե՞ս ստացվեց, որ մեր հակահետախուզությունը բաց թողեց, որ մեր ռազմական համակարգում այդքան մարդիկ լրտեսական գործունեություն են իրականացնում և այլն։ Եվ պետք է քննության առարկա լինեն բոլոր այն հարցերը, որոնք այս պատերազմի ժամանակ հարցեր առաջացրեցին՝ վերաբերող ռազմական ղեկավարության, ազգային անվտանգության ոլորտի գործողություններին։ Պետք է նաև ամփոփվի նոյեմբերի 9-ի որոշման հետ կապված հարցը՝ Հայաստանն ունե՞ր այլընտրանք, թե՞ չուներ, ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, մերժեց միջազգային զորքերի տեղակայումը, որտե՞ղ պիտի տեղակայվեին այդ զորքերը, ինչ առաջարկ էին անում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչո՞ւ այդ առաջարկներն իրականություն չդարձան։ Ինչպես ստացվեց, որ որոշում ընդունվեց, որ ռուսական զորքերը պետք է մուտք գործեին Արցախ, եթե այդ որոշումը հակասում է Մինսկի խմբի այն ֆունդամենտալ պայմանավորվածություններին, ըստ որի՝ համանախագահող պետություններից ոչ մեկը չպետք է մասնակցի խաղաղարար գործողություններին Արցախում։ Եվ Թուրքիան նույնպես չի կարող դրա մասնակիցը լինել։ Եվ, իհարկե, կան հարցեր, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին։ Ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիան բաց և ակտիվ մասնակցություն ունեցավ այս պատերազմին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը, որը Հայաստանի դաշնակիցն է, չեզոք դիրք գրավեց։ Այսինքն՝ եթե Թուրքիայի մասնակցությունը չլիներ, Ռուսաստանի չեզոքությունը կարող էր ողջամիտ բացատրություն ունենալ, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց, այդ թվում՝ միջազգային օրենքներով արգելված անօրինական միջոցներով՝ սիրիացի վարձկաններին ներգրավելու միջոցով մասնակցություն ունեցավ այդ ռազմական գործողություններին։ Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն էր, ինչպիսի՞ն էր բանակցային գործընթացը ՀԱՊԿ ու ՌԴ հետ։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Թուրքիայի ձեռքերի ազատությունն այն պայմաններում, երբ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն հանդիսանում է թիվ մեկ թշնամի, որի հետևանքով ադրբեջանական կողմը հասավ հաջողության։ Այս բոլոր հարցերը մեծ օրակարգ են և պետք է քննարկվեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին