Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է են Հայաստանի նկարիչների միությունից։
Մասիս Գրիգորյանը ծնվել է 1929 թվականին։ 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին՝ դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996), Մոսկվայում (1999), Գյումրում (2001):
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



