Դոնբասում իրավիճակը սրվում է, Կիևը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ Դոնբասի ներկայացուցիչների հետ և համաձայնեցնի քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար հարցերը կոնֆլիկտի ավարտի համար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ներկայումս մենք հետևում ենք Դոնբասում իրավիճակի սրմանը»,-ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Դոնեցկի չճանաչված հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ այօրվանից սկսվում է ԴԺՀ-ից խաղաղ բնակիչների էվակուացումը ՌԴ։
Ըստ նրա, առաջին հերթին պետք է դուրս գան կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ։ Պիշուլինը նաև նշել է, որ շատ շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զորքերին հրաման է տալու անցնել հարձակման՝ փորձելով նվաճել ողջ Դոնբասը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



