Թեյլոր Սվիֆթն ամուսնանում է
ԼԱՅՖԱմերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ամուսնանում է բրիտանացի դերասան Ջո Ալվինի հետ։ Այս մասին հայտնում է Life & Style Magazine -ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Լրատվամիջոցը գրում է, որ 32-ամյա Սվիֆթը նշանվել է 30-ամյա բրիտանացի դերասանի հետ։ Ինչպես գիտեք, զույգը հանդիպում է ավելի քան հինգ տարի։
«Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են իմանալ այդ մասին: Բայց մենք բավականին հաջող կերպով էինք գաղտնի պահում: Այն վերջապես հասավ մարդկանց, բայց ես նախընտրում եմ խոսել աշխատանքի մասին», - 2018 թվականին ասել է Ալվինը Vogue-ին:
Նաև նշենք, որ զույգը համագործակցել է Թեյլոր Սվիֆթի Folklore և Evermore ալբոմների մի քանի երգերի վրա:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



