Մահացել է դերասան Բորիս Նեւզորովը
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Բորիս Նեւզորովը մահացել է կյանքի 73-րդ տարում COVID-19-ից, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փոքր թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովին։
Նեւզորովը ծնվել է 1950 թվականին Կրասնոդարի երկրամասում։ 1968-1970 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Ս. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանում, որտեղից հեռացել է սեփական ցանկությամբ։ 1975-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան:
Խաղացել է նոր դրամատիկական թատրոնում, Ստանիսլավսկու անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնում: 2005 թվականից Փոքր թատրոնի դերասան է։
1997-ում Նեւզորովին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, 2011-ին՝ Ժողովրդական արտիստ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



