Դոնեցկից տարհանվել է ավելի քան 6 հազար բնակիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից դուրս է բերվել 6,6 հազար մարդ, այս մասին հաղորդում է տեղի ԱԻՆ-ը։ «2022 թվականի փետրվարի 19-ի ժամը 06:30-ի դրությամբ տարհանվածների թիվը կազմել է 6603 մարդ, որից 2436-ը՝ երեխաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ իրենք արդեն ավարտել են Ուսպենկա, Մարինովկա, Ուլյանովսկ և Նովոազովսկ անցակետերում կենսաապահովման կետերի տեղակայումը։ «Նկատենք, որ անցակետերում, բացի տաք սնունդից, քաղաքացիներին տրամադրվում է նաև հոգեբանական և բժշկական օգնություն»,- հավելում են ԱԻՆ-ից։
Ռուսաստանի Օրենբուրգ շրջանը արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Լուգանսկից և Դոնեցկից տարհանված բնակչությանը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



