Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քոչարյանը հասկացել է, որ իշխանափոխության բլից-կրիգային սցենարը սպառված է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նախօրեին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ հնչեցին։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե որո՞նք էին ասուլիսի գլխավոր մեսիջները` քաղաքագետն ասաց․ «Ասուլիսի երկու հիմնական մեսիջ կառանձնացնեմ. առաջինը առաջնորդության կարգավիճակից հրաժարումն է, այսինքն Ռոբերտ Քոչարյանը հստակ ասաց, որ ընդդիմադիր նոր համախմբումը փողոցում պետք է տեղի ունենա ոչ թե ինչ-որ անձի իշխանություն բերելու շուրջ, այլ այս իշխանությանը հեռացնելու շուրջ: Սա հռետորաբանություն է, որը մենք չենք նկատել Քոչարյանի մոտ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական ու հետընտրական փուլերում: Ըստ էության, նշանակում է, որ նա հրաժարվում է իր նախկին հավակնություններից: Երկրորդ՝ Քոչարյանի ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների շեշտադրումներում էական տարբերություն կա: Հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, ինքներդ էլ եք նկատել, որ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ անընդհատ գեներացնում էին դիմադրության շարժման, մոտալուտ հանրահավաքների թեման, այդ դաշինքի հետ ասոցացվող որոշ մարդիկ նույնիսկ ասում էին, որ գալու է ինչ-որ օր, որ մարդկանց կանչելու են փողոց ու էլ հետ չուղարկեն և այլն: Քոչարյանն ասուլիսում արձանագրեց, որ, իր ասած՝ մեծ զանգված առայժմ չեն կարողացել նախապատրաստել, որը պետք է լուծի իշխանափոխության խնդիր, ինչն ինքնին նշանակում է, որ Քոչարյանը, գոնե առաջիկա շաբաթների ընթացքում, չի պատկերացնում փողոցային ակտիվ գեներացիա»: Հարցին թե Ռոբերտ Քոչարյանի հրաժարումն ինչո՞վ եք պայմանավորում, ի՞նչը նրան «ստիպեց» առաջնորդի կարգավիճակից հրաժարվել քաղաքագետն ասաց․ « Քոչարյանը հասկացել է, որ իշխանափոխության բլից-կրիգային սցենարը սպառված է, և ավելի երկարաժամկետ օրակարգ ունեցող ընդդիմություն ձևավորելու ժամանակն է գալիս, իսկ ավելի երկարաժամկետ օրակարգ ունեցող ընդդիմության լիդեր նա չի կարող լինել իր էությամբ, արժեհամակարգով, բնավորությամբ: Նա մարդ է, որը միշտ օգտվել է ֆորսմաժորային իրավիճակներից, ավելի տևական, ավելի դանդաղ օրակարգի պայմաններին նա ադապտացված չէ: Ընդհանրապես, նրա մոտ պետական գործունեության փորձը, իհարկե, կա, բայց զուտ քաղաքական գործունեության փորձի պակաս Քոչարյանի մոտ միշտ էլ եղել է»:

Ռուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի