ԱՄՆ-ում նշել են Բայդենի և Պուտինի հանդիպման պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Պետքարտուղարի խոսքով՝ Սպիտակ տան 46-րդ ղեկավարը կարող է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, եթե այդ բանակցություններն արդյունավետ լինեն։
«Նախագահ Բայդենը միշտ պատրաստ է հանդիպել, եթե մենք համարենք, որ դա օգուտ կբերի դիվանագիտությանը և խաղաղությանը», - ասել է Բլինկենը:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման հետ կապված այլ մանրամասներ պետքարտուղարը չի հայտնել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



