Ռուսաստանի սահմանին մարտեր են ընթանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը այսօր հաստատել է, որ Ռուսաստանի սահմանի մոտ մարտեր են տեղի ունենում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ։
«Իրավիճակը Մարիուպոլի ուղղությամբ կտրուկ սրվել է. 36-րդ բրիգադի զինյալները հարձակվել են Կոմինտերնովոյի շրջանում ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների դիրքերի վրա։ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ մարտ է ընթանում»,- նշել է Պուշիլինի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Դոնբասի շփման գծում իրավիճակը սրվել է փետրվարի 17-ի առավոտյան։ ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում հայտնել են վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից ամենաինտենսիվ գնդակոծությունների մասին։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



