Կովիդով ծանր հիվանդների 81%-ը պատվաստված չէ. ԱՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունը մի քանի վիճակագրական տվյալ է ներկայացնում պատվաստումների արդյունքների վերաբերյալ։
Ըստ այդմ՝
Դրական թեստ ունեցողների 77%-ը պատվաստված չէ։
Դրան զուգահեռ պատվաստված չէ հոսպիտալացվածների 83%-ը։
Բացի այդ, ծանր վիճակում գտնվողների 81%-ը պատվաստված չէ։
Նշենք, որ վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 293-ով։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։
Նշենք նաեւ, որ փետրվարի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1 992 891 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափը ստացել է 1 077 319 մարդ, երկրորդ դեղաչափը` 896 723։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



