Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Փաշինյանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Եվրանեսթի» երկրների պատվիրակությունների կազմում ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ադրբեջանա-հայկական հարաբերությունները, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ` АПА -ին ասել է ադրբեջանական պատվիրակության անդամ Թաիր Միրկիշիլին։
«Ես ասացի, որ առաջին անգամ եմ Երևանում, և որ ադրբեջանական պատվիրակության այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ մեր երկրի բարի կամքի ևս մեկ ցուցիչ։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում»,- ասել է Միրկիշիլին։
Հիշեցնենք, որ Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն են Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը, ևս մեկ անձ նրանց ուղեկցում է։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



