Մակրոնը պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵլիսեյան պալատում այս պահին նեղ կազմով ընթանում է Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի վարչակազմի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր թեման է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հաղորդում է TASS-ը։
«Նախագահ Մակրոնն այսօր երեկոյան պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հայտնել են Ելիսեյան պալատից։ Նշվել է, որ Ֆրանսիայի առաջնորդը երկուշաբթի երեկոյան մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս խոսակցությունների բովանդակությունը չի բացահայտվում։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



