Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև: Նրանք հիմա պետք է էլ ավելի ամուր գրկախառնվեն զմիմյանս, որպեսզի կարողանան երկուսն էլ գոյատևել:
 
Նիկոլին ՌԴ նախագահ Պուտինը, երեկ հեռախոսազրույցում արդեն զգուշացրել էր, որ ճանաչելու է ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն: Նիկոլը կմկմալով ընդունել է այն ի գիտություն: Զրույցում ակնարկ է եղել նաև, որ առաջիկայում Ռուսաստանն այդ հարցում ակնկալելու է Հայաստանի աջակցությունը: Դա է միակ պատճառը, որ Նիկոլը վերջապես ստացել է գարնանը ՌԴ այցելելու պաշտոնական հրավեր, ինչը վաղուց էր երազում:
 
Իսկ Իլհամի վիճակն ավելի տխուր է: Նա իր ոտքով գնացել և թակարդն է ընկել: Այսօր Պուտին-Ալիև առանձնազրույցում, անկասկած կքննարկվի նաև Ադրբեջանի աջակցության հարցը: Պատկերացնում եմ, թե վերջերս Կիև գնացած և Ուկրաինայի հետ, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցող համաձայնագիր ստորագրած Իլհամը, ինչպիսի անհարմար վիճակում է լինելու (թարսի պես, չի էլ կարող, իր բարեկամ Նիկոլի պես, իրեն գժի տեղ դնել):
Հատկապես, որ Կրեմլը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ դաշնակցային համաձայնագիր ստորագրել:
 
Մի կողմից Ալիևի համար կարծես թե հարմար պահ է, ԼԺՀ և ԴԺՀ ճանաչման աջակցելու դիմաց, Ռուսաստանից խնդրել և ստանալ գրեթե ամեն ինչ: Մյուս կողմից դա կնշանակի, որ կամ Արևմուտքն Ադրբեջանում կսկսի իշխանափոխության գործընթաց, կամ Ադրբեջանը կկորցնի իր քաղաքական և տնտեսական հսկայական աջակցությունն Արևմուտքից:
 
Նիկոլի գործերը ծայրահեղ ծանրանալու են մի փոքր ավելի ուշ (որքան վատ լինեն Նիկոլի գործերը, այնքան լավ կլինի Հայաստանի վիճակը): Կամ ՔՊ խմբակցության սորոսականներն են Արևմուտքի հրահանգով բունտ բարձրացնելու ընդդեմ Նիկոլի (եթե Նիկոլը ճանաչի ԼԺՀ, ԴԺՀ-ն): Կամ Եվրոպական կառույցները հանկարծ հիշելու են, որ Նիկոլի ռեժիմը բռնապետական ու հակաժողովրդավարական ռեժիմ է: Կամ էլ Ռուսաստանը սեղմելու է Նիկոլի վզին գցած թոկն այնքան, որ հրաժարականն արքայություն թվա:
 
Մինչ այդ, այսօրվա երևանյան Եվրանեսթը, կդառնա լակմուսի թուղթ, թուրք-տեռորիստ պատգամավորների և հայ-ստորաքարշ ուսապարկերի համար: Որովհետև, օրակարգ է մտել «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի» մասին հրատապ զեկույցը: Բնականաբար Եվրախորհրդարանի պատգամավորները, վրացիներն ու ուկրաինացիները միաձայն են լինելու այդ հարցում: Իսկ Իլհամի և Նիկոլի պատգամավորները, պետք է գրկախառնվեն միմյանց, ուս-ուսի տան և լաց լինենլով բացատրեն, թե որքան դժվար է կոնկրետ իրավիճակում իրենց շլանգի տեղ դնելը:
 
Երբ երկրի իշխանությունն ազգային շահեր չի ունենում, վաղ թե ուշ վերածվում է սեփական իշխանությունն ու կաշին փրկող օբյեկտի:
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա