Ծաղկաձորում գողության ժամանակ 3-րդ հարկից ընկած տղամարդը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 26-ին 44-ամյա տղամարդը գողություն կատարելու նպատակով գնացել էր Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն շինության 3-րդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներ ստացած և բուժօգնության տեղափոխված 44-ամյա տղամարդը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



