Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դարպասում թեժ մրցակցություն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Լոռու մարզի Դարպաս գյուղում, տոները հազիվ ավարտված, գյուղապետ կընտրեն: Հունվարի 3-ին այստեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Դարպասի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածուներ, որոնցից երեքը հանրապետական են, մեկը՝ անկուսակցական: ՀՀԿ-ից են Արմեն Ալոյանը, Անուշավան Ավետյանը, Աղասի Թովմասյանը, անկուսակցական՝ Կարեն Դոդոռյանը:

Նրանցից երկուսն ունեն մշտական աշխատանք: Անուշավան Ավետյանը համայնքի աշխատակազմի ղեկավարն է, Աղասի Թովմասյանը՝ Դարպասի միջնակարգ դպրոցի փոխտնօրենը: Չորս թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնառաջադրմամբ: Երեկ՝ ժամը 18.00-ին, ավարտվել է ինքնաբացարկի ժամկետը եւ թեկնածուների թիվն այլեւս չի կարող նվազել:

Թե ամանորյա խումհարից հետո ում կընտրեն դարպասցիները, պարզ կդառնա քվեարկությունից հետո:

Դարպասում բնակչության թիվը 1992 է: Գյուղը հին է, ինչի մասին վկայում են գյուղի գերեզմանատան սեւ տուֆից կերտված սալաքարերի վրայի փորագրությունները: Գյուղը գտնվում է հանրապետության հյուսիսարեւմտյան մասում՝ Մայմեխ լեռան (3081մ) արեւմտյան կողմում, մարզկենտրոն Վանաձորից 4 կմ դեպի արեւմուտք: Կլիման բարեխառն է.ամռանը մեղմ` առավելագույն ջերմաստիճանը +33C, ձմեռը տեւում է 5 ամիս՝ մինչեւ -20C ցուրտ: Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 1370 մ է: Համայնքում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ եւ այգեգործությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Առանձին տարիներ գարնան ցրտահարությունից եւ ամռան կարկտահարումից տուժում են այգիները եւ ցանքատարածությունները, որի պատճառով լինում է 60-70%-անոց բերքի կորուստ:

Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, պանիր, միս, բուրդ, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը: Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց՝ վերջին տարիներին վերանորոգված, բարվոք վիճակում, ուր սովորում է 270 աշակերտ: Դպրոցն ունի 33 աշխատատեղ, որից` 22 ուսուցիչ, 1 ուսուցչին բաժին է ընկնում 12 աշակերտ: Անմխիթար վիճակում է դպրոցի խմելու ջրի ցանցը, որն անհապաղ վերանորոգման կարիք ունի: Համայնքն ունի 1 մշակույթի տուն, որը գործում է ժամանակավոր տնակային պայմաններում, չնայած դրան, համայնքը միշտ էլ կազմակերպում է հասարակական միջոցառումներ: Գործող գրադարանը, որը գործում է տնակային ոչ բավարար պայմաններում, ունի 3016 անուն գիրք: Մարզահրապարակ չունենալու պատճառով երիտասարդությունը զրկված է սպորտային խաղերից: Գյուղում գործում է մեկ բուժկետ, որը գտնվում է տնակում` անմխիթար վիճակում: Չկա համապատասխան գույք եւ սարքավորում: Բուժկետն ունի երկու աշխատող:

Գագիկ Աղբալյան

iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ