Ադրբեջանում լրագրող է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվի արվարձանում (Բալախանի գյուղ) փետրվարի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դանակի հարվածից սպանվել է 24-ամյա անկախ լրագրող Ավազ Շիխմամեդովը (Հաֆիզլի), հայտնում է Turan-ը։
«Ինչպես նշվում է երկրի ներքին գործերի նախարարության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, սպանությունը կատարել է մահացածի զարմիկը` Ամրուլլա Գյուլալիեւը:
Ըստ նույն աղբյուրի՝ մարդասպանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է անձնական թշնամանքի պատճառով։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածը համասեռամոլ էր եւ ակտիվորեն պաշտպանում էր ԼԳԲՏ անձանց իրավունքները։ Շիխմամեդով-Հաֆիզլին համագործակցում էր տարբեր ինտերնետային ռեսուրսների եւ պարբերականների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



