Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանությունը կարող է նստել ընդդիմության հետ բանակցել, օրինակ ծառայել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացումը դատապարտող հայտարարության նախագծին։ Հիմնավորումն այն էր, որ ամիսներ առաջ ՀՀ ԱԳՆ-ն արդեն այդ առիթով դատապարտող հայտարարություն արել է, և չարժե այն հիմա կրկնել։

Այս թեմայի մասին զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի իշխանության այս քայլի մասին` Թևան Պողոսյանն ասաց. «Եթե ԱԳՆ-ն ամիսներ առաջ հայտարարություն է արել և այդ հայտարարությունն ուժի մեջ է, ապա չեմ կարողանում իմաստը հասկանալ, թե ինչո՞ւ խորհրդարանը նույն ԱԳՆ հայտարարությունը հիմք չի ընդունում։ Կարող եք նստել ընդդիմության հետ բանակցել, օրինակ ծառայել, իշխանությունը ձեր ձեռքին է։ Եթե իսկապես կարծում եք, որ այս ազգին միասնականություն է պետք, գնացեք այդ ճանապարհով։ Օրինակ՝ Ղարաբաղյան շարժման 34-ամյակի առթիվ ԱԳՆ հայտարարությամբ բարձրաձայնում էին, որ պետք է միասնական լինել, դե թող գործողություններով ցույց տան։ Իշխանությունը կարող էր նստել, քննարկել ընդդիմության նախագիծը, այլ տեքստ առաջարկել, ամեն ինչ անել, եթե իսկապես ցանկություն ունեն»։

Հարցին, թե այսօր ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը՝ մասնագետն ասաց. «Պետք է դատապարտող հայտարարություն ընդունել ու աշխարհով մեկ տարածել, թե ինչքան մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար այդ հռչակագիրը։ Այդ հռչակագրի ներքո են այն բոլոր գործողությունները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան այսօր իրականացնում են։ Օրինակ, երբ այդ հռչակագիրը վավերացրած Ադրբեջանը որոշում է, որ Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պետք է փոփոխվեն, նույն այդ հռչակագրո՞վ չէ այդ համագործակցության շրջանակը սահմանվում։ Եթե մի կողմից իշխանությունները դիմում են բոլոր մարմիններին ու հայտարարում, թե Ադրբեջանն այս ինչ վատ բան է արել, բա Ադրբեջանի այս մի գործողությունը լա՞վն է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ էին դիմում ՅՈւՆԵՍԿՕ-ին, բա կարո՞ղ է այս հռչակագիրն ուրիշ Ադրբեջան է ընդունել։ Եթե այս հռչակագիրը չեք դատապարտում, ապա ձեր մյուս դատապարտումներն անհասկանալի են։ Եվ սա փաստում է, որ Հայաստանի այսօրվա գործող իշխանություններն սպասարկում են ադրբեջանական ու թուրքական շահերը։ Դրա մասին մեկ անգամ չենք ասել՝ պարտվողական իշխանությունները նորանոր պարտություններ են բերելու, օրինակներից մեկն էլ սա է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ռուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի