Լևոն Արոնյանը գրավեց 9-րդ տեղը և դուրս մնաց փլեյ-օֆֆից
ՍՊՈՐՏԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթներն առցանց անցկացնող Airthings Masters արագ շախմատի մրցաշարի առաջին փուլում:
Մեր հավաքականի նախկին առաջատարը 45 հնարավորից (հաղթանակի համար տրվում էր 3, ոչ-ոքու համար` 1 միավոր) վաստակեց 21 միավոր և զբաղեցրեց 9-րդ տեղը: Խմբային փուլի հաղթող դարձավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը վաստակեց 29 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները:
Հիշեցնենք, որ Airthings Masters շախմատային մրցաշարերի շարքը բաղկացած է 9 փուլից: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,6 մլն դոլար է, բացի այդ յուրաքանչյուր հաղթանակի համար շախմատիստները կստանան 750-ական դոլար պարգևավճար: Նշենք, որ մինչև 40-րդ քայլը կողմերը չեն կարող միմյանց ոչ-ոքի առաջարկել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



