Ադրբեջանցի պատգամավորները Երևանում այցելել են Կապույտ մզկիթ ու այն անվանել «ադրբեջանական»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրանեսթի պատվիրակության կազմում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ։
Այդ մասին հաղորդում են ադրբեջանական տելեգրամ-ալիքները։
«Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքան որ գիտենք, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած պատերի վրայի գրառումներն այլ երկրի են պատկանում, բայց պատերը, ճարտարապետությունն ու ոգին միայն մեզ է պատկանում։ Մենք հավատում ենք, որ մի օր այս մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել։ Իսկ ադրբեջանցիների աղոթքները բարի են և ի վերջո կատարվում են», - հայտարարել է նա։
Կապույտ մզկիթը կառուցվել է 1768 թ-ին իրանցիների կողմից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



