Արման Թաթոյանը չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Այս փուլում ինչ-որ կուսակցությանը միանալու որևէ առաջարկ չեմ ստացել: Եթե ստանամ էլ, չեմ պատրաստվում միանալ որևէ քաղաքական ուժի: Ես զբաղվելու եմ հանրային գործունեությամբ». Այս մասին այսօր՝ փետրվար 23-ին, մամուլի ասուլիսին նշեց Արման Թաթոյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք որևէ կուսակցության միանալու առաջարկ ստացել է:
«Խորհրդարանական ընտրություններին նման փորձեր եղել են, սակայն բոլոր դեպքերում ստացել են կտրուկ պատասխան»,- եզրափակեց Թաթոյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



