Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տնտեսական օգնության փաթեթի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հաստատել է Ուկրաինային 500 միլիոն դոլարի վարկ տրամադրելու իր պատրաստակամությունը, ինչպես նաև ուղղակի տնտեսական օգնություն։
«Արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը հաստատում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը երաշխավորելու մինչև 500 միլիոն դոլարի վարկ՝ Ուկրաինային աջակցելու համար: Վարչապետի երեկվա հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է երաշխավորել վարկեր բազմակողմ զարգացման բանկերին՝ նախագծերի համար, որը կօժանդակի տնտեսական կայունությանը և կենսական կարևոր բարեփոխումներին, ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարը», - ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարն ինքը շեշտել է, որ Բրիտանիան օգտագործում է իր տնտեսական հնարավորությունները ուկրաինացի ժողովրդին օգնելու համար։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



