Ինչպես ստուգել նորածին երեխայի լսողությունը
ԼԱՅՖՅուրաքանչյուր մարդ տարբեր լսողություն ունի։
Նորմալը համարվում է, երբ մարդ լսում է ձայնային ալիքները 16-20 հերցից։ Մեծահասակի լսողությունը պարզելը շատ հեշտ է, սակայն նորածինները՝ ոչ։ Եվ եթե փոքրիկը լսողության խնդիր ունի, որքան շուտ տանեք բժշկի, այնքան լավ։
Past.am-ը առաջարկում է մի քանի տարբերակ, թե ինչպես ստուգեք՝ նորածինը նորմալ լսում է, թե ոչ։ 1-1,5 ամսական երեխան պետք է փոքր ինչ արձագանքի աղմուկին ու բարձր ձայներին։
3 ամսականում նա պետք է լսի ու արձագանքի մոր ձայնին։ 6 ամսականում նա պետք է սկսի հնչյուններ թոթովել։
Մինչեւ 3 տարեկանը երեխան պետք է սկսի խոսել, բառեր ասել։ Եթե այս բոլոր նշաններից գոնե մեկը չի համապատասխանում փոքրիկին, նրան անմիջապես բժշկի տարեք։



