Մադուրոն աջակցել է Պուտինին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աջակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Մոսկվայի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա հանդես է եկել Դոնբասում լարվածության թուլացման համար դիվանագիտական ուղիներ գտնելու օգտին։ Մադուրոն նշել է, որ Պուտինը փորձում է պաշտպանել իր տարածաշրջանում խաղաղությունը։
«Աշխարհը կարծում էր, թե Պուտինը պետք է ձեռքերը ծալած նստի՞ եւ քայլեր չձեռնարկի՞ իր ժողովրդին պաշտպանելու համար: Վենեսուելան հայտնում է իր լիակատար աջակցությունը»,- հավելել է նա։
Մադուրոն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարողացավ «այս մարտից դուրս գալ էլ ավելի համախմբված»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



