Էրդողանը Պուտինին ասել է, որ չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության դեմ Ռուսաստանի քայլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ չի ճանաչում Ռուսաստանի քայլերն ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ կայքը, հաղորդում է Gazeta.ru-ն։
«Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրավիճակի սրումը, հատկապես ռազմական հակամարտությունը, ոչ մեկին օգուտ չի բերի։ Նա նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս դիվանագիտական շփումների շարունակման օգտին և պատրաստ է իր ներդրումն ունենալ լարվածության թուլացման և խաղաղության պահպանման համար»,- ասվում է ուղերձում։
Էրդողանն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



