Պորտուգալիան Ռուսաստանին է արտահանձնել հայտնի «օրենքով գողին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊորտուգալիայի իշխանությունները Ռուսաստանին են արտահանձնել 58-ամյա Ստեպան Ֆուրմանին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Ստեպա Մուրմանսկի։ Այս մասին հայտնում են «ՆԳՆ մեդիա»-ից։
Ֆուրմանի դեմ քրեական գործը ՌԴ ՔՕ 210.1 հոդվածի հատկանիշներով («Քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոնի զբաղեցում») հարուցվել է 2019թ.-ին: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ եվրոպական երկիրն այս հոդվածով մեղադրյալի է արտահանձնում Ռուսաստանին։
Նախկինում բազմիցս դատապարտված Ֆուրմանը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կողմից՝ ՌԴ ՆԳՆ Մուրմանսկի շրջանի հարցման հիման վրա: Մուրմանսկի Օկտյաբրսկի շրջանային դատարանն արդեն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



