«Ահա թե ինչ է լինում, երբ ժողովուրդը պետության ղեկը հանձնում է խեղկատակ-ծաղրածու-պոպուլիստներին». Արթուր Ղազինյան
ԲԼՈԳԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է․
Ամենահաճախ հնչող հարցը. ո՞վ կհաղթի Ուկրաինայի համար պայքարում. Ռուսաստանը, թե՞ Արևմուտքը:
Հաղթողի պահով կոնկրետ դժվար է ասել, բայց որ միակ պարտվողը լինելու է Ուկրաինական պետությունն ու ժողովուրդը, դա արդեն պարզ է:
Ահա թե ինչ է լինում, երբ ժողովուրդը պետության ղեկը հանձնում է խեղկատակ-ծաղրածու-պոպուլիստներին, որոնք իրենց մարտնչող տգիտությամբ կործանում են նախ պետականությունը, ապա հազարավոր երիտասարդ կյանքեր ու ահռելի պատմական տարածքներ:
Իսկ «заграница нам поможет» կեղծ թեզն արդեն արդեն դարձել է կործանման տանող դռան բանալին՝ «Արցախը տանք հանգիստ ապրենք» հայկական տխմարության տրամաբանության շրջանակներում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



